211652_close_icon
views-count1900 դիտում article-date 13:54 22-03-2015

Ապարանում 36 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի տարածաշրջանում: Մինչ ընդունելությունը, մարզպետն այցելեց Ապարան բժշկական կենտրոնի ծննդատուն: Նա շնորհավորեց մայրիկներին` կանանց տոների կապակցությամբ, երջանկություն եւ ամենայն բարիք մաղթեց նրանց եւ իրենց նորածին բալիկներին, որոնց մեջ, ի դեպ, կային երկվորյակ եղբայրներ: Մարզպետի կողմից բոլորին ընծայվեց նորածնային պարագաներ, հագուստեղեն: Այնուհետեւ Ապարանի քաղաքապետարանում կայացավ քաղաքացիների ընդունելությունը, որին ներկայացել էին ինչպես Ապարան քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակիչները: Ընդունելության մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ, 40 էր: Մարզպետին ուղղված` բուժօգնության, աշխատանքային, սոցիալական, բնակարանային, անձնական եւ այլ խնդիրներին վերաբերող դիմումները ստացան դրական լուծում, արվեցին անհրաժեշը պարզաբանումներ: 36 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն: Սոցիալապես անապահով մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին հագուստներ, տաք ծածկոցներ եւ առաջին անհրաժեշտության այլ պիտույքներ պարունակող ծանրոցներ:

Նմանատիպ նյութեր