Սիրիական բանակը Հալեպում ապստամբներից նոր թաղամասեր է հետ գրավել. զոհվել են խաղաղ բնակիչներ
Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են Հալեպում ապստամբների կողմից վերահսկվող մի քանի թաղամասեր հետ գրավել։
Ինչպես հայտնում է BBC-ն, երեկ երեկոյան սիրիական բանակը կարողացել է հասնել մինչև քաղաքի արևելյան հատվածի խորքերը և գրոհել Սակհուր, Հայդարի և Բիստան-ալ-Բաշ թաղամասերի վրա։
Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, կառավարական ուժերին ինտենսիվ ավիահարվածների արդյունքում հաջողվել էր իրենց վերահսկողության տակ վերցնել կարևորագույն համարվող Ջաբալ Բադրո և Մասակին-Հանանո շրջանները։ Ի պատասխան՝ ապստամբներն ուժեղացրել են Հալեպի արևմտյան հատվածների հրթիռակոծումը։ Սիրիական բանակի գրոհներին աջակցում են շիա ապստամբները, որոնց ֆինանսավորում են Իրանն ու Ռուսաստանը։
Մարդու իրավունքների հարցերով Սիրիական կենտրոնի տվյալներով՝ գրոհի ժամանակ զոհվել է 219 խաղաղ բնակիչ, որոնցից 27-ը երեխաներ են։