Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հրաժարվել ապստամբներից վրեժ լուծելու ցանկությունից
Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլիոնին Բրյուսելում մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ նշել է, որ Թուրքիայում չպետք է տեղ ունենա վենդետտան, իսկ բազմաթիվ դատավորների ու դառախազների ձերբակալությունները հենց «մաքրում» են հիշեցնում, փոխանցում է Ria Novosti-ն:
Նա նաև մտահոգություն է հայտնել՝ կապված Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողման ու դրանով պայմանավորված թուրքական իշխանությունների՝ երկրում մահապատժի օրենքը կրկին կիրառելու ցանության հետ:
«Դա հենց կդառնար խորհրդանիշը նրա, ինչի հետ Եվրոպան չի կարող համաձայնվել»,-մեջբերում է իտալական Ansa գործակալությունը Ջենտիլիոնիի խոսքը: