211652_close_icon
views-count2196 դիտում article-date 21:16 21-03-2015

Ինչու՞ փակվեց Դեբեդավանի մանկապարտեզը. լուսանկարներ

Ինչու՞ փակվեց Դեբեդավանի մանկապարտեզը. հարց, որը հնչում է սկսած 2014 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ համայնքի ավագանին թիվ 6 նիստի 28-Ա որոշմամբ լուծարեց մանկապարտեզը: Ի՞նչ հիմնավորմամբ է ավագանին կայացրել նման որոշում: Պարզաբանում է Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանը: «Դեբեդավանի մանկապարտեզի ֆինանսավորումը միշտ խնդիր է եղել համայնքապետարանի համար, քանի որ համայնքի սեփական եկամուտների 100 տոկոսով ապահովման և այն ամբողջությամբ միայն մանկապարտեզին հատկացնելու դեպքում, միևնույն է, կրթօջախի 12 ամսվա նույնիսկ միայն աշխատավարձի ու էլեկտրաէներգիայի ծախսերը հնարավոր չէր լինում ապահովել: Սկսած 2006 թվականից մանկապարտեզը մի կերպ գոյատևել է միայն աշխատողների մի քանի ամիս իրենց հաշվին ձևակերպված պարտադրված արձակուրդի պարագայում, երբեմն նաև բարերարների տված գումարների շնորհիվ: Դեբեդավան համայնքի 2015 թվականի բյուջեի սեփական եկամուտները կազմում են 4400.0 հազար դրամ, իսկ մանկապարտեզի աշխատողների աշխատավարձը մեկ տարվա կտրվածքով՝ 4300.0 հազար դրամ: Բյուջեի հնարավորություններն այնքան սուղ են, որ Դեբեդավանի համայնքապետարանը նախատեսված 7 հաստիքի փոխարեն աշխատում է 4 հաստիքով: Կրթօջախի շենքային պայմանները խիստ անհամապատասխան են և ոչ մի կետով չեն համապատասխանում օրինակելի կարգում նշված չափանիշներին: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, նաև այն, որ վերոնշյալ գումարը համայնքը կարող է ավելի նպատակային օգտագործել, ամեն տարի լուծելով գյուղի համար որևէ կարևոր խնդիր, համայնքի ավագանին կայացրել է այդ որոշումը: Հավելեմ նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ԾԻԳ-ի նախակրթարանների ստեղծման ծրագրով, նախատեսվում է նախակրթարան հիմնել նաև Դեբեդավան համայնքում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր