1970 դիտում
10:19 31-10-2019
Ինչու փակվեց ՊՆ-ի կողմից մի քանի մլն դոլարի զենքի մատակարարման մրցույթը․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, և հարուցվել է քրեական գործ:
Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային և օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված մրցույթում ԳՇ-ն առաջարկվել է զինված ուժերին` այդ տեխնիկան մատակարարի «ORSIS» ընկերությունը: Բայց ՊՆ-ում ներքին քննությամբ պարզում են, որ «ORSIS»-ի ներկայացրած սարքավորումները նախատեսված են ոչ թե ռազմական գործողություների, այլ որսորդության համար:
Բացի այդ, պարզվում է, որ գլխավոր շտաբից «ORSIS»-ի ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են գրել` ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Այսինքն` ստացվում է, որ մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստի որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2196 դիտում
21:16 21-03-2015
Ինչու՞ փակվեց Դեբեդավանի մանկապարտեզը. լուսանկարներ
2536 դիտում
09:49 16-10-2019
Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ «Ժողովուրդ»
4047 դիտում
10:25 22-01-2022
Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1027 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան