Ճապոնացին «Ֆուկուսիմա» է վերադարձել՝ լքված կենդանիներին խնամելու համար. ֆոտոշարք
Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի պայթյունից արդեն 4 տարի է անցել: Այն ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ շատ արագ լքել են իրենց տները` թողնելով ոչ միայն ունեցվածքը, այլ նաև իրենց կենդանիներին: Բայց նրանցից մեծ մասը փրկվել է ճապոնացի Նաոտո Մատսումուրայի շնորհիվ:
Համացանցում նա հայտնի է որպես «Ֆուկուսիմայի կենդանիների պահապան»: Ամեն օր նա կերակրում և հոգ է տանում անպաշտպան կենդանիների մասին: Նա այս ամենը իրականացնում է իր ծանոթների և բարեգութ մարդկանց նվիրատվություններով: Վերադառնալով աղետի գոտի և տեսնելով կենդանիների անմխիթար վիճակը՝ նա որոշում է չհեռանալ և մնալ նրանց հետ: