Ամերիկացի միլիոնատիրուհին 100 հազար դոլար է կտակել իր թութակներին խնամելու համար
Նյու Յորքից միլիոնատեր Լեսլի Անն Մանդելը հիմնադրամում 100 հազար դոլար գումար է կտակել իր 32 թութկաներին խնամելու համար, գրում է AP-ն: Հանգուցյալ կինն իր կտակում խնդրում է, որ իր փոքրիկ թութակները շարունակեն ապրել իր տանը, որն արժե 4 մլն ԱՄՆ դոլար և գտնվում է Էսթ-Հեմփթոնում: Կտակում նաև անուններով թվարկել է իր թութակներին:
Կինը մահացել է 69 տարեկան հասակում և կուտակել է 5 մլն-ի ունեցվածք: