211652_close_icon

ԻՊ-ի պատճառով 5 դեռահաս աղջկա արգելվել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի տարածքից

views-count1218 դիտում article-date 15:06 21-03-2015
Լոնդոնի դատարանը արգելել է 5 դեռահաս աղջկա, որոնք Սիրիա մեկնելու ցանկություն են հայտնել, դուրս գալ Մեծ Բրիտանիայի տարածքից։ Ենթադրվում է, որ նրանք ցանկացել են համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը։ Նրանց անձնագրերը բռնագրավվել են։ Հիշեցնենք, որ փետրվարին Լոնդոնում բնակվող 3 աշակերտուհիներին հաջողվել է մեկնել Թուրքիա և հատել Սիրիայի հետ սահմանը։

Նմանատիպ նյութեր