Բառնաուլում վագրը հարձակվել է դեռահաս աղջկա վրա. տեսանյութ
ՌԴ Ալթայի երկրամասի Բառնաուլի «Անտառային հեքիաթ» կենդանաբանական այգում վագրը հարձակվել է 13–ամյա աշակերտուհու վրա։
Դեպքի մանրամասները պատմել են ականատեսները, ովքեր այդ պահին գտնվել են մոտակայքում և առաջին օգնությունն են ցուցաբերել:
Նրանց խոքով` երբ հսկիչը հեռացել է, դպրոցահասակ երկու աղջիկ անցել են ցանկապատն ու մտել կենդանաբանական այգու տարածք։ Աշակերտուհիները մոտեցել են վագրի վանդակին ու սկսել կատաղեցնել գիշատիչին, ինչից հետո գիշատիչը բռնել է նրանցից մեկի հագուստից, քաշել դեպի իրեն ու ճանկել ոտքը։
Ականատեսները մոտ 40 րոպե փորձել են ազատել աղջկան:
13-ամյա տուժածը, ում ոտքի մկանները կտրել է գիշատիչը, հոսպիտալացվել է ու վիրահատվել: