211652_close_icon
views-count11168 դիտում article-date 09:42 17-04-2014

Դեռահաս աղջկա ինքնասպանությունն ալեկոծել է թաղի բնակիչներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորագավիթում ապրիլի 15-ին տեղի ունեցած դեռահաս աղջկա ինքնասպանությունն ալեկոծել է թաղի բնակիչներին: Նրա հետ կատարվածի համար նրանք պատասխանատու են համարում կրթության նախարարին դպրոցների ներկայիս համակարգը ներդրողներին, որոնց մեղքով չքավոր ընտանիքների շատ երեխաներ զրկվեցին ուսումը շարունակելու հնարավորությունից: 16-ամյա Հ.-ն կախվել է գիշերով: Երեկոյան նա մտել է լոգասենյակ՝ ցնցուղ ընդունելու: Տեսնելով, որ երեխան երկար ժամանակ դուրս չի գալիս, տնեցիներն անհանգստացել են: Գիշերվա մեկի կողմերը բացել են լոգարանի դուռը և գտել նրան կախված վիճակում: Նորագավիթում վարկած է տարածվել, որի համաձայն՝ ինքնասպանության պատճառը դեռահաս աղջկա վաղաժամ հղիությունն է եղել: Վախենալով, որ ընտանիքում իրեն չեն հասկանա, չեն ընդունի իր այդ վիճակը, աղջիկը դիմել է այդ քայլին: Ոստիկանությունում զերծ են մնում մանրամասներ բացահայտելուց: Հայտնում են միայն, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: «Այժմ դատաբժշկական փորձագիտություն է արվում: Միայն այդ փորձաքննության եզրակացությունն ունենալով՝ կարող ենք ինչ-որ բան ասել, իսկ առայժմ երեխայի հղիության մասին այդ լուրերն ասեկոսեների ժանրից են»,- ասաց մեզ ոստիկանության մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր