5592 դիտում
13:01 21-03-2015
Արարատում խանութի սեփականատերը բռնություն է գործադրել և դանակով սպառնալիքներ հնչեցրել Գյուղնախարարության ներկայացուցչի հասցեին
61-ամյա Սերժիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատ քաղաքի Չարենց փողոցի 1/42 հասցեում գտնվող իր խանութում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Արարատի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Հակոբ Գրիգորյանին սպառնալիք է հնչեցրել եւ հարվածներ հասցրել, այն է՝ Հ. Գրիգորյանի կողմից խանութի սանիտարական վիճակի և սահմանված նորմերի համապատասխանության հարցը ստուգելու ընթացքում բռնել է վերջինիս օձիքից, թափահարել, ձեռքով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին և ծնոտին, ինչպես նաև ձեռքը վերցնելով սառնարանի վրա դրված դանակը՝ այն օդում թափահարելով տվել է սպառնալիքներ:
Սերժիկ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Վեդիի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
31485 դիտում
10:24 06-10-2016
Արտառոց դեպք դատարանում. դատախազի տեղակալը պնդում է՝ ամբաստանյալը բռնություն և սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»