211652_close_icon
views-count1300 դիտում article-date 15:59 21-05-2026

Հերթական ոտնձգությունը՝ շտապօգնության բժիշկների նկատմամբ. 49-ամյա տղամարդը Հայանիստ գյուղում խոչընդոտել է բժիշկների աշխատանքը և դանակով զինված՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին

Երեկ՝ մայիսի 19-ին, բժիշկների նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն Մասիսի շտապօգնության կարգավարից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայանիստ գյուղ, որտեղ բուժառուն, լինելով ոչ սթափ վիճակում, սպառնացել է բժիշկներին և դանակով հարձակվել նրանց վրա։ Ու հիմա նույն հասցե մոտենալու համար իրենց պետք է ոստիկանների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նույն գյուղի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ 49-ամյա Ռոբերտ Գ.-ն պահանջել է շտապօգնության աշխատակիցներից կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են եղել բժիշկների գործառույթների հետ, ապա պահանջել է, որ նրանք չհեռանան, մինչև իր ուզածը չկատարեն։ Այդ ընթացքում Ռոբերտ Գ.-ն սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել բժիշկների հասցեին՝ դրանք զուգորդելով նաև անկանոն շարժումներով, ինչը բժիշկների մոտ վախի և տագնապի զգացողություն է առաջացրել։ Ու Ռոբերտ Գ.-ն խոչընդոտել է բժիշկներին իրենց մասնագիտական աշխատանքը կատարել։

Մասիսի համայնքային ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Ռոբերտ Գ.-ին և տեղափոխել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և նրան ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր