Ռումինիան հրաժարվում է ռուսական գազից
Ռումինիան կարող է ապրիլից հրաժարվել ռուսական գազի ներկրումից: Այս մասին հայտնել է ռումինական Economica թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ ռուսական գազից հրաժարվելու պատճառ են հանդիսացել բազմաթիվ արդյունավետ էներգաներդրումները, ինչպես նաև արդյունաբերության ոլորտում գազի սպառման վերաբերյալ մշակված հատուկ ծրագիրը:
«Վերջին տասնամյակների ընթացքում Ռումինիան վերջապես կարողացավ հրաժարվել բնական գազի ներկրումից: 2015 թվականի ապրիլին, ինչպես նաև դրան հաջորդող ամիսներին բնակչության շրջանում գազի սպառման պահանջները ամբողջովին կփակվեն ներքին ռեսուրսների հաշվին»,-գրում է թերթը:
Ներկա պահին ռուսական 1000 խմ գազի գինը 380 ԱՄն դոլար է՝ռումինական գազի՝ 200 ԱՄն դոլար սակագնի դիմաց: