211652_close_icon
views-count806 դիտում article-date 11:40 03-11-2014

Ռումինիան չի կարողացել 1-ին փուլով նախագահ ընտրել

Ռումինիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեաթերթիկների 56% հաշվարկով առաջատար է վարչապետ Վիկտոր Պոնտան: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Պոնտայի օգտին քվեարկել է ընտրողների 39%-ը: Նրա մրցակից՝ ազգային-լիբերալների թեինածու և Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհաննիսը հավաքել է ձայների 30,2%-ը: Մնացած թեկնածուները 7%-ից ավելի ձայն չեն հավաքել: Այսպիսով, Կլաուսն ու Յոհաննիսը կհանդիպեն քվեարկության 2-րդ փուլում, որն անցկացվելու է նոյեմբերի 16-ին: Երկրի գործող նախագահն է Տրայան Բեսեսկուն, ով 3-րդ անգամ թեկնածությունն առաջադրելու իրավունք չունի: Ի դեպ, Բեսեսկուն հայտարարել է, որ վարչապետ Պոնտան նախկին լրտես է: Ռումինիան ԵՄ-ի 2-րդ աղքատ երկիրն է համարվում՝ Բուլղարիայից հետո: Հարցման համաձայն՝ այդ երկրի բնակչության 40%-ը գտնում է, որ կոմունիստական ժամանակաշրջանում բնակչությունն ավելի հեշտ է ապրել:

Նմանատիպ նյութեր