Ռումինիան առաջարկում է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային տրիբունալ ստեղծել
Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն Բարսելոնում ԵՄ-ի և Հարավային հարևանության երկրների արտգործնախարարների հանդիպմանը հանդես է եկել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային տրիբունալի ստեղծման նախաձեռնությամբ։ Ինչպես տեղեկացնում է «ukrinform.ua»-ն, Ռումինիայի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման մասնակիցները հետաքրքրությամբ են ընդունել առաջարկը։
Հաղորդվում է նաև, որ նախաձեռնությունն այս շաբաթ Բուխարեստում կքննարկեն իրավական ոլորտի փորձագիտական հանրության ներկայացուցիչները։