760 դիտում
14:24 04-09-2014
Ռումինիան հավանության է արժանացրել իր տարածքում ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ-ի տեղակայումը
Ռումինիայի պաշտպանության բարձրագույն խորհուրդը հավանության է արժանացրել երկրում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի տեղակայումը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես նշված է հրապարակված փաստաթղթերում, խոսքը գնում է ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռների ու մոտ 200 օդաչուի, մեխանիկի ու այլ անձնակազմի տեղակայման մասին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է այդ խորհուրդը գլխավորող, երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն:
Նրա խոսքերով՝ Ռումինիայի իշխանությունները դաշինքի ղեկավարությանն այդ որոշման մասին իրազեկելու են այսօր Ուելսում մեկնարկող գագաթաժողովի ժամանակ:
Բեսեսկուն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Ռումինիան առաջարկներ է ներկայացնելու երկու հիմնարար փաստաթղթի մասով, որոնք առնչվում են Եվրոպայում սովորական սպառազինությանն ու Ռուսաստանի հետ գործընկերությանը:
Բեսեսկուն հավելել է, որ Ռումինիան պնդելու է ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան ողջ թևը՝ հյուսիսից ու հարավից, և որ Ռումինիան շահագրգռված է նաև իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ու հրամանատարական կառույցների ծավալմամբ:
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
13:45 03-04-2014
Կառավարությունը հավանության է արժանացրել կնոջ և տղամարդու իրավահավասարությանը միտված միջոցառումների ծրագիրը
1092 դիտում
14:43 30-04-2014
Գործադիրը մի շարք այլ առաջարկներ ևս հավանության է արժանացրել
3894 դիտում
14:41 08-05-2014
Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը
Այս բաժնից
1036 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
601 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս
619 դիտում
19:48 18-01-2025
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պահպանմանը