211652_close_icon
views-count1873 դիտում article-date 17:46 20-03-2015

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Նոյեմբերյանում, Տավուշում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Վարդենյաց, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր