American Idol-ի կողմից 3 անգամ մերժված 4 երեխաների մայրը միանգամից հայտնի է դարձել՝ հրապարակելով օրորոցային երգը. տեսանյութեր
American Idol հայտնի մրցույթի կողմից մերժված, 26-ամյա 4 երեխաների միայնակ մայր, Քիմբերլի Հենդերսոնը միանգամից հայտնի է դարձել՝ իր երեխայի համար օրորոցային երգը համացանցում հրապարակելով:
Ներկայումս Քիմբերլիի հետ, ով ապրում է Հարավային Կարոլինա նահանգի մի փոքր քաղաքում և ում մեկ ամիս առաջ ոչ ոք չէր ճանաչում, ցանկանում են պայմանագիր կնքել խոշոր երաժշտական ընկերությունները, նրա մասին գրում են ամսագրերում, հրավիրում են տարբեր շոուների:
Իր երեխաներին քնեցնելու համար նա միշտ օրորոցայիններ է երգել:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի օր գիշերը նրա փոքր աղջիկը չի քնել և անընդհատ լաց է եղել: Նա որոշել է երգել Ուիթնի Հյուսթոնի How Will I Know երգը և ձայնագել է հեռախոսով: Քիմբերլիի քույրը համոզել է, որ նա տեղադրի այն իր Ֆեյսբուքի էջում, ուր երգը հավաքել է 20 միլիոն դիտում, իսկ youtube-ում՝ ավելի քան 4 միլիոն:
Դրանից հետո նա ձայնագրել է իր առաջին Tiny Hearts երգը Լոս-Անջելեսի ձայնագրման ստուդիաներից մեկում: