211652_close_icon
views-count1563 դիտում article-date 10:35 22-04-2022

Պուտինն աշխարհում դարձել է մերժված. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժելու հետևանքով ռազմավարական անհաջողության է բախվում։ Այս մասին նա ասել է Բրյուսելում «Եվրոպայի բարեկամներ» վերլուծական կենտրոնի միջոցառմանը, հայտնում է Reuters-ը։

«Այն, ինչին մենք ձգտում ենք, դա Վլադիմիր Պուտինի և Կրեմլի ռազմավարական ձախողումն է: Եվ ես հավատում եմ, որ դա արդեն տեղի կունենա, ինչ էլ որ լինի... Ուկրաինան գոյատևելու է», - ասել է Շերմանը:

Նա անդրադարձել է փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և այլ դաշնակիցների կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցներին:

«Պուտինին սպառնում է ռազմավարական ձախողում սահմանած պատժամիջոցների պատճառով՝ դրանց երկարաժամկետ հետևանքների պատճառով: Մենք հարյուրավոր ամերիկյան ընկերություններ ունենք, որոնք բառացիորեն լքել են Ռուսաստանը, և նրանք չեն վերադառնում: Այնպես որ... կլինի ռազմավարական ձախողում: Պուտինն աշխարհում դարձել է մերժված»,- ասել է Շերմանը։ 

Նմանատիպ նյութեր