ԱԺ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների և նրան մանդատից զրկելու մասին
Պատգամավորական բացակայությունների վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտվել են և բերվել իրավական տեսքի: Լրացուցիչ նոր տեղեկանքներ են պահանջվել և ժամանակին պատշաճ ձևով կտրվի խնդրի լուծումը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների և նրան մանդատից զրկելու մասին հարցին:
Դիտարկմանը, թե ԱԺ նախագահը հարգելի է համարել բացակայությունները՝ արձագանքեց. «Այս պահին որոշում չեմ կայացրել և չեմ կարող պատասխանել հարցին»:
Մեկ այլ հարցին, թե ինչ պայմանավավորվածություն են ձեռք բերել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, Գ. Սահակյանն առաջարկեց հարցն ուղղել Գ. Ծառուկյանին կամ նախագահական հարցում ուղարկել: Միաժանամակ չհամաձայնեց, թե ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ են իրականացվում և նշեց. «Այստեղ ճնշողի և ճնշվողի խնդիր չի լինի, առավել ևս չեն լինի ոչ հաղթողներ, ոչ էլ պարտվողներ»: