211652_close_icon
views-count1838 դիտում article-date 18:23 20-03-2015

Ոստիկանները բնակարանային գողերին բռնեցին հանցանքի վայրում

Ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկից գողություն են կատարում: Մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցի տներից մեկից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Գարուշ Ա.-ին, 1990 թ. ծնված Գուրգեն Պ.-ին և 1987 թ. ծնված Արտաշես Ա.-ին: Պարզվել է, որ նախնական համաձայնության գալով՝ Գարուշ Ա.-ն սպասել է իր վարած «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենայում, Գուրգեն Պ.-ն՝ հսկել է տարածքը, իսկ Արտաշես Ա.-ն, խոհանոցի պատուհանի փեղկը բացելով՝ ապօրինի մտել է 1951 թ. ծնված Բորիս Ղ.-ի առանձնատուն և փորձել գողություն կատարել, սակայն դրսից լսելով ձայներ` դուրս է եկել հյուրասենյակի պատուհանից և դիմել փախուստի, որի ընթացքում էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից: Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր