1353 դիտում
16:51 22-04-2019
Ոստիկանները գողության փորձ կատարողներին բռնեցին հանցանքի վայրում
Ապրիլի 21-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող մթերային խանութից գողություն են կատարում:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, նշված հասցեի մոտից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Սերյոժա Ս.-ին և ներկայացրել 2003 թ. ծնված Վարդգես Բ.-ին:
Պարզվել է, որ ժամը 01.30-ին, Սերյոժա Ս.-ն և Վարդգես Բ.-ն տեխնիկական միջոցների գործադրմաբ կոտրել են խանութ-կրպակի մուտքի մոտ տեղադրված սառնարանի մետաղական ճաղավանդակի կախովի փականը, սառնարանից հանել են ընդհանուր 124 հատ պլաստիկ և մետաղական տարաներով գազավորված ըմպելիքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
3498 դիտում
20:01 16-11-2015
Բռնեցին հանցանքի պահին, հանցանքի վայրում, նկարահանող խմբի աչքի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1883 դիտում
18:23 20-03-2015
Ոստիկանները բնակարանային գողերին բռնեցին հանցանքի վայրում
2243 դիտում
20:06 24-03-2015
Բռնեցին հանցանքի վայրում
Այս բաժնից
955 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
820 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը