211652_close_icon

Չեխովի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ շարունակվում են դատական հայցերը. Ժողովուրդ

views-count2122 դիտում article-date 10:41 20-03-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի նկատմամբ դատական հայցերը դեռ շարունակվում են: Թերթը գրել էր, որ 2013թ. ապրիլի 23-ին Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Այնուհետև, աշակերտուհու մայրը և դպրոցի տնօրենը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակավ ներողություն խնդրելու պահանջով: Նրանց հայցերը 1,5 տարի քննելուց հետո, դատարանը մերժել էր: Թերթին հայտնի է դարձել, որ աշակերտուհու՝ ծեծի ենթարկված մայրը` Նատալյա Սարգսյանը, այս տարվա փետրվարի 6-ին բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր