Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մարտի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի 30-րդ շենքի մոտակայքում՝ ավտոտնակների արանքում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան մասմաբ արգելափակվել է փոսում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 33VO029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Ո., ծնվ.1953թ.):
***
Մարտի 19-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Տերյան փողոցում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Հ. Հ.-ին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 34ZU863 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: