Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանը փակվել է ռազմական գործողությունների պատճառով
Եմենի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Ադենի օդանավակայանը փակվել է մոտակայքում սկսված շիա-հուսիթ ապստամբների և Սանայից փախած նախագահ Մանսուր Հադիի կողմնակիցների միջև տեղի ունեցող հակամարտությունների պատճառով:
Ըստ ականատեսների՝ փոխհրաձգություն է տեղի ունենում օդանավակայանի տարածքում: Ադենից Կահիրե թռչող ինքնաթիռի ուղևորները տարհանվել են:
Նշենք, որ հուսիթները երկու ամիս առաջ գրավել էին Սանան՝ իրենց հսկողության տակ վերցնելով կառավարական շենքերը, իսկ նախագահ Հադիին հաջողվել էր այն ժամանակ փախչել Ադեն: