Ադրբեջանը՝ ԵՄ ինտեգրման ցուցանիշային աղյուսակի ամենավերջին հորիզոնականում
Եվրամիությունը հրապարակել է «Արևելյան գործընկերություն-2014»-ի մասնակից պետությունների ցուցանիշային աղյուսակը, որի ամենավերջին հորիզոնականներն են զբաղեցրել Ադրբեջանը և Բելառուսը:
ԵՄ-ի կողմից 2009 թվականին նախաձեռնված ծրագրին մասնակցելու և ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում ԵՄ չափանիշներին հետևելու ցանկություն էին հայտնել նախկին ԽՍՀՄ պետություններից Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան:
Զեկույցի հեղինակները նշված 6 երկրները բաժանել են 2 խմբի: Առաջին խմբում ներառվել են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, երկրորդում՝ Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը:
Առաջին տեղում է Մոլդովան: Այդ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել հատկապես դատաիրավական համակարգում և ժողովրդավարության ոլորտում: