1916 դիտում
08:42 02-04-2014
ԱՊՀ երկրների համալսարանների վարկանիշային աղյուսակի լավագույն 100֊յակում Հայաստանի ոչ մի համալսարան չկա․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն»֊ը գրում է․ «Ռուսաստանյան «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը կազմել է 2014թ. ԱՊՀ երկրների լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն հարյուրյակում Հայաստանի ոչ մի համալսարան չկա, փոխարենը` համալսարաններ կան Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և այլն։
«ՉԻ»– Ռուսաստանյան գործակալությունն, իհարկե, գլուխը պատովն է տվել։ Այդ վայ-փորձագետներն ակնհայտորեն հաշվի են առել միայն կրթության որակն ու մասնագետների պահանջվածությունը, մինչդեռ առաջին հերթին պետք էր ուշադրություն դարձնել, ասենք, «սաքուլիկենց» կամ «ախալքալաքցիների պոլկի» ներուժի վրա։ Այդ ցուցանիշներով Հայաստանի համալսարանները, անկասկած, կհայտնվեին լավագույն տասնյակում, իսկ հազար ուսանողին բաժին ընկնող հանրապետականների թվով հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։
Իսկ ընդհանրապես, կարևորն այն չէ հայաստանյան համալսարանները լավագույն հարյուրյակում են, թե ոչ։ Կարևորն այն է, որ դրանք լինեն Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակում։ Վստահաբար կարող ենք պնդել այդ ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ առաջատարն է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
11:30 02-10-2024
Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են
2605 դիտում
21:46 31-01-2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հայտնվել է շախմատի համաշխարհային վարկանիշի լավագույն 100-յակում
3759 դիտում
16:33 01-04-2017
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է
Այս բաժնից
1936 դիտում
14:58 10-02-2025
Աշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց
1078 դիտում
14:21 10-02-2025
Չափավոր վերահսկողությունը պարտադիր պետք է. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին