211652_close_icon
views-count20933 դիտում article-date 14:00 29-03-2017

Ով ասաց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը. Լևոն Տեր-Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

ՀՀ գործող իշխանությանը սատարել բացառությամբ Ղարաբաղյան հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշման՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջին համար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր –Պետրոսյանը չի պատկերացնում անգամ ամենամղձավանջային երազում, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2017/03/29/levon-ter-petrosyan/2323689]tert.am[/url]-ը։ Այս մասին նա հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալելիս` պատասխանելով հարցին, որը, ըստ շրջանառվող վարկածի` այս հարցում դաշինքը ՀՀ իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունի՝ խորհրդարանում տեղեր ունենալու համար։ «Լսե՛ք, ես պարզ, բաց հայտարարել եմ, իմ դեկտեմբերի 18-ի ելույթում էլ, որ այս հարցում մենք,այո՛, սատարում ենք Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանին, ողջ կառավարությանը, որովհետև դա ամբողջ կառավարության ծրագիրն է, թող ոչ ոք չփախչի: Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք: Մենք եղել ենք ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ամենախիստ քննադատները: Գտեք մեր ելույթները 2007 թվականից սկսած»,-ասաց ՀՀ առաջին նախագահը: Նա նշեց, որ անգամ ուրախանում է, որ միշտ բան են վերագրում իրեն, ինչը նշանակում է, որ իր ընդդիմախոսները փաստարկ չունեն Կոնգրեսի դեմ պայքարելու, բացի իրենց խոսքը աղավաղելուց, կեղծելուց , ստելուց, վերագրումներ անելուց: Որպես օրինակ, նա նշեց դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, ասել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կոչել է «օկուպացված տարածք»: Նա ընդգծեց, որ ասել է, որ ըստ միջազգային հանրության` դա օկուպացված տարածք է: Ինչ վերաբերում է նույն Դաշնակցության և մյուսների փաստարկներին, որ մենք ինչ գործ ունենք, ասաց` եթե գործ չունեն, ուրեմն թող դուրս գան կառավարությունից: «Դա իրենց ստորագրած ՄԱԿ-ի, հենց այսօր իշխանության մեջ գտնվող Ռուստամյանի, որ իշխանության մաս է, ստորագրած հանձնառության մեջ է այդպես գրված», - հավելեց Լ.Տեր-Պետրոսյանը։ Նա հավելեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը անազնիվ են իրենց ընտրողների նկատմամբ։ Լ.Տեր-Պետրոսյանն ասաց, որ Վարդան Օսկանյանը հանդիսանալով Մադրիդյան սկզբունքների հայրը», դաշինքի նախընտրական ծրագրում չի ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ տարբերակ։ «Լուծում չկա, շատ հրաշալի ցանկություններ են, ճշգրիտ, նույնիսկ մեր տերմիններից են օգտվել։ Վարդան Օսկանյանն իրեն համարել է «Մադրիդյան սկզբունքների հայրը», բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա, ինչո՞ւ ծրագրում չկա լուծում, այդ ինչպե՞ս պատահեց, մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խո՞րթ հայր», - հարցրեց ՀՀ առաջին նախագահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր