Ավարտվել են AirAsia-ի զոհերի որոնողական աշխատանքները
Ինդոնեզիայում ավարտվել են AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի զոհերի որոնողական աշխատանքները: Դրանց դադարեցման մասին որոշումը համաձայնեցվել է զոհերի հարազատների հետ:
Վերջին շրջանում փրկարարական աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել էին արտասահմանյան փրկարարական խմբերը եւ Ինդոնեզիայի զինված ուժերը՝ հայտարարելով, որ որոնողական աշխատանքները չեն կարող հավերժ շարունակվել:
AirAsia-ի ինքնաթիռը կորել էր դեկտեմբերի 28-ին՝ Ճավայի ծովում, Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից Սինգապուր թռչելիս: Ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր եււ անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են: Այդպես էլ չեն գտնվել զոհերից 56-ի մարմինները: