211652_close_icon

AirAsia-ի կործանված ինքնաթիռի որոնողական աշխատանքները վերսկսվել են

views-count2538 դիտում article-date 10:48 04-01-2015
AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ջավայի ծովում: Լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք դադարեցվել էին եղանակային վատ պայմանների պատճառով: Ավելի վաղ, ծովի հատակին՝ 30 մետր խորության վրա, հայտնաբերվել էին մի քանի բեկորներ, սակայն բարձր ալիքների և ուժեղ հոսանքների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին: Մինչ օրս հայտնաբերվել է 30 ուղևորի դի: Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկերության А320 ինքնաթիռը Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից Սինգապուր ուղևորվելիս թռիչքից 40 րոպե հետո կործանվել էր 2014թ-ի դեկտեմբերի վերջին:

Նմանատիպ նյութեր