Մեծ Պահք. ոսպով կոտլետի բաղադրատոմս
Մեծ Պահքի շրջանի կերակուրներից է ոսպով կոտլետը, որի բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորեւ.
Ոսպը 1 օր նախապես թրջել սառը ջրում, հետո քամել ջուրը և մսաղացով աղալ` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ:
Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա: Ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ: Կարելի է մատուցել թարմ բանջարեղենի աղցանի հետ: