Մեծ Պահք. «Համոս»-ի բաղադրատոմս
Պահոց շրջանի ավանդական կերակուրներից է «Համոս»-ը, որը պատրաստելու համար պետք է մեկ կիլոգրամ սիսեռը 1 օր թրջել սառը ջրում, հետո կեղևազրկել և եփել:
Եփելուց հետո ավելացնել աղ, քամել և թողնել սառչի: Հետո աղալ և լցնել բլենդերի մեջ, որտեղ հարել մեկ բանկա թահինի, 0.5 լիտր մածունի (ոչ պահոց շրջանում, իսկ պահքի ընթացքում կարելի է այն չավելացնել), 2 բաժակ չզտված ձեթի, 2 թ.գ. քիմիոնի, 5-7 պճեղ սխտորի և 2 հատ քամած կիտրոնի հյութի հետ:
Մատուցելիս վրան ավելացնել մի փոքր ձեթ և կարմիր պղպեղ: