5625 դիտում
20:55 26-03-2014
Կասեցվել է պելմենու, հավի կոտլետի և «Գաթա» թխվածքի արտադրական գործունեությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը:
«Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու (մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով) և հավի կոտլետի (բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշով) արտադրատեսակը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560 որոշման պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական` վերացնելու հայտնաբերված խախտումները, պելմենի և հավի կոտլետ արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560 որոշման պահանջներին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նույն օրվա մեկ այլ որոշումով արգելվել է «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրական գործընթացը:
«Փղիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գաթա» արտադրատեսակի թխվածքը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
20:58 25-06-2015
Կասեցվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը
2380 դիտում
19:10 26-08-2021
Կասեցվել է հացի երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը Գեղարքունիքի և Արարատի մարզերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1045 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
886 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը