Նյու Յորքի ատոմակայաններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բյուքենեն քաղաքի մոտակայքում գտնվող Indian Point ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի ունեցել նախօրեին՝ մայիսի 9-ին:
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհից հետո ԱԷԿ-ի շինությունների վրա ծխի սյուն է բարձրացել:
Միջադեպից ոչ ոք չի տուժել: