211652_close_icon
views-count2039 դիտում article-date 08:13 18-03-2015

Ցեղասպանությունը վերապրած 33 քաղաքացիների թոշակը կբարձրանա. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում և վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են: ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: Ըստ նախագծի, լրացուցիչ գումարը կհատկացվի այս տարվա ապրիլից և մինչև տարվա վերջ։ 9 ամսվա ընթացքում այդ նպատակով կհատկացվի 22.5 միլիոն դրամ: Մինչ օրս Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում մինչև 1915 թվականը ծնված անձինք իրենց թոշակի հետ ստանում էին 25 հազար դրամ հավելավճար, հիմա կստանան 100 հազար հավելավճար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր