1622 դիտում
10:08 07-03-2015
Նախագահը շնորհավորել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին՝ ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած և այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ:
«Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,
Ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն՝ մշտապես շրջապատված զավակների ու հարազատների ջերմ սիրով:
Ձեր անցած կյանքի ուղին, որ լի է ինչպես բազմաթիվ փորձություններով, անդառնալի կորուստներով, այնպես էլ լուսավոր պահերով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի անկոտրում հավաքական կամքի խոսուն վկայությունն է:
Ապրելով օտարության մեջ, հոգում կրելով անցյալի դառը հիշողություններն ու չսպիացող վերքերը՝ Դուք կարողացաք պահել ու պահպանել Ձեր ազգային, կրոնական ու մշակութային ինքնությունը, ստեղծել ամուր ավանդույթներով հայ ընտանիք, դաստիարակել զավակներին հայրենասիրության, մարդասիրության, անցյալի և արմատների նկատմամբ հարգանքի ոգով:
Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան,
Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ և ավելացնել, որ Դուք խորհրդանշում եք մեր այն տարագիր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ Ձեզ նման կրում են, վառ պահում և գալիք սերունդներին փոխանցում հայի վերածննդի պատգամը և Հայրենիքի խորհուրդը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
2597 դիտում
13:48 07-03-2015
Մեր ընտանիքից միայն ես փրկվեցի. 105-ամյա Աստղիկ Թեթեզյան. տեսանյութ
830 դիտում
17:57 21-08-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
1790 դիտում
14:24 21-08-2020
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Այս բաժնից
508 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
532 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2389 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը