211652_close_icon
views-count1252 դիտում article-date 19:51 17-03-2015

Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարի հետ

Մարտի 15-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ: Դեսպան Վարդանյանը Ալբերտ դել Ռոսարիոյին փոխանցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու հրավերը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունն ու միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը` տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացման համար: Դեսպան Վարդանյանը նախարար դել Ռոսարիոյի խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչն ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ ու հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` դեսպան Վարդանյանը ներկայացրեց այդ կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Քննարկվեցին տարածաշրջանային արդի խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր