211652_close_icon
views-count2428 դիտում article-date 12:53 15-06-2016

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆիլիպինների Հանրապետություն

Հունիսի 12-ին տեղի ունեցավ Վիետնամում ՀՀ դեդպան Ռաիսա Վարդանյանը աշխատանքային այցը Ֆիլիպինների Հանրապետություն, որի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպեց երկրի նախագահ Բենինյո Ակուինոյին հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր և տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման հեռանկարները: Դեսպանը նախագահ Ակուինոյին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ֆիլիպինների անկախության տոնի առթիվ: Նախագահ Բենինյո Ակուինոն, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց ՀՀ Նախագահին և հայ ժողովրդին։ Նույն օրը դեսպան Վարդանյանը հանդիպում ունեցավ Ֆիլիպինների սենատի նախագահ Ֆրենկլին Մ.Դրիլոնի եւ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆելիսիանո Բելմոնտեի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար առկա ներուժի կիրառումը և այդ գործում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը: Դեսպան Վարդանյանը իր զրուցակիցներին ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում Ֆիլիպինների սենատի նախագահն ընդգծեց, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Դեսպանը նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի դիվանագիտության կողմից ձեռնարկվող ջանքերը: Այցի շրջանակներում դեսպան Վարդանյանը նաև հանդիպեց Ֆիլիպինների ԱԳ նախարար Խոսե Ռենե Ալմենդրասի հետ: Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, փոխշահավետ տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվություններ անցկացման կարևորության վերաբերյալ: Նախարար Ալմենդրասը հաստատեց Ֆիլիպինների պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների բոլոր բնագավառներում համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր