1196 դիտում
16:19 06-03-2019
Դեսպան Ռաիսա Վարդանյանը և Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը քննարկել են հայ-վիետնամական առևտրա-տնտեսական հարաբերությունները
Մարտի 4-ին Հանոյի Մելիա հյուրանոցում տեղի ունեցավ «Meeting with partners From Europe 2019» հանդիպումը, որը կազմակերպվել էր ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից։
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հոանգ Քուոկ Վուոնգի (Hoang Quoq Vuong) հետ։
Քննարկվեցին հայ-վիետնամական առևտրա-տնտեսական հարաբերությունները և 2019-ի ընթացքում Երևանում կայանալիք Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի հետ կապված հարցեր։
Դեսպանը ներկայացրեց տեքստիլի արտադրության ոլորտում հայ-վիետնամական համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները։ Քննարկվեցին նաև ներդրումների, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հայ-վիետնամական համագործակցության հեռանկարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
19:34 02-09-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1015 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
886 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը