Բաղդադում 80-ականներից հետո առաջին անգամ տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն
20-րդ դարի 80-ական թվականներից հետո Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի է ունեցել նորաձևության առաջին ցուցադրությունը: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաընկերությունը:
Ցուցադրության ընթացքում, որ անցկացվել է Բաղդադի ամենախոշոր հյուրանոցներից մեկում, ներկայացվել են կանանց ժամանակակից հագուստներ՝ բացառապես իրաքյան դիզայներների կողմից: Ներկաները յուրաքանչյուր մոդելի բեմել դիմավորել է ծափահարություններով:
Ցուցադրությանը մասնակցած բոլոր մոդելները Իրաքի տարբեր քաղաքներից են եղել:
Շոուի կազմակերպիչները հույս են հայտնել, որ չնայած երկրում տիրող անվտանգության բարդ իրավիճակին, բաղդադյան նորաձևությանը ծանոթանալն ու ցուցադրելը կդառնա ավանդույթ, և կանցկացվի Իրաքի մայրաքաղաքում ամենաքիչը տարին մեկ անգամ: