1302 դիտում
12:02 23-07-2019
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նորաձևության ցուցադրություն է կազմակերպվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում գեղեցկության շքերթ էր: Հաստատությունում նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել` մանկատան սաների և արհեստավարժ մոդելների մասնակցությամբ: Տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նորաձևության ցուցադրությունը կազմակերպել էին մանկատան տնօրինությունը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և «Միսս Հայաստան ազգային գործակալության» գործադիր տնօրեն Մամիկոն Դանիելյանը:
«Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, սակայն մինչ այդ, երբ նրանք դեռևս ընտանիքներից դուրս են, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն իրենց ներառված զգան հասարակական բոլոր միջոցառումներում»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը:
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են նորաձևության կենտրոնի մոդելավորած հագուստները:
Մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` հագուստի ցուցադրության նման ձևաչափ ընտրելու և հաստատության սաներին կազմակերպչական և ցուցադրության հետ կապված աշխատանքներում ներգրավվելու համար:
«Միսս Հայաստան ազգային գործակալության» մոդելները, որոնց թվում էր նաև Միսս Հայաստան 2019 Հայկուհի Մաթևոսյանը, ցուցադրությանը մասնակցող երեխաներին շնորհել են մի շարք տիտողսներ` «Հմայք», «Ժպիտ», «Բարություն» և այլն:
Նմանատիպ նյութեր
790 դիտում
18:23 05-04-2024
Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն
912 դիտում
20:10 01-06-2015
Հունիսի 1-ը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը
10472 դիտում
15:15 25-05-2020
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են. Tert.am
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը