Թուրքերն Անիի ավերակներում նորաձևության ցուցադրություն են կազմակերպել
Հունիսի 16-ին Անի քաղաքի ավերակներում Թուրքայի Այդն համալսարանը «միջազգային մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում կազմակերպել էր նորաձևության ցուցադրություն:
Haberciniz.biz կայքի փոխանցմամբ՝ ցուցադրությանը ներկայացվել են տարբեր ազգերի տարազներ, որոնք կարվել էին նշված համալսարանի ուսամնողների և դասախոսների կողմից;
Միջոցառմանը ներկա են եղել Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը, քաղաքապետ Մուրթազ Քարաչանթը, Նորաձևության ու հագուստի ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Օզթյուրքը: ցուցադրությանը մասնակցել է 120 ուսանող և 12 դասախոս, իսկ Հուսեյն Օզթյուրքը հայտարարել է, որ նման վայրում կազմակերպվող ցուցադրությունը նպատակ ունի նպաստելու զբոսաշրջության զարգացմանը: