16-ամյա Հովհաննես Բաղդասարյանին անհրաժեշտ է օգնություն. լուսանկարներ
Հովհաննես Բաղդասարյանի մոտ հայտնաբերված մանկական ուղեղային կաթվածից առաջացած բարդությունը կանխարգելելու նպատակով կատարվել է վիրահատություն՝ մկանային կոնտրակտուրաների բացում, որը, սակայն, դրական արդյունք չի տվել: Շտապ անհրաժեշտ է ևս մեկ վիրահատական միջամտություն և վերականգնողական կուրս, որը պետք է իրականացնել Տուլայում գտնվող Ուլզիբատայի անվան վերականգնողական կլինիկայում:
Վիրահատության համար անհրաժեշտ գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար: Բուժման ծախսերը հոգալու նպատակով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ:
ՀՀ տարածքից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալներն են.
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»
220491630046958 RUS - ՌԴ ռուբլի
220491630368002 EUR - եվրո
220491631051001 USD - ԱՄՆ դոլար
220491635847000 AMD - ՀՀ դրամ
Ստացողի անուն, ազգանուն` Գոհար Գրիգորյան (մայր):
Այլ տեղեկություններ ստանալու և առաջարկների համար` կարող եք զանգահարել. 055 711 285 Գոհար Գրիգորյան
16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա չի հուսահատեցրել Հովհաննեսին. նա փորձում է կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ դառնալ բանիմաց ու լավ լրագրող:
Այսօր արդեն ընկերների հետ հիմնել է օնլայն ռադիո, համացանցի միջոցով պատրաստում ու տարածում է բովանդակալից ու հետաքրքիր նյութեր շոու-բիզնեսի աշխարհի մասին:
Վերջերս Qahana.am կայքը նամակ ստացավ Հովհաննեսից՝ իրականեցնել սպասված երազանքը: Այս անգամ նրա երազանքն այլ էր. հանդիպում իր սիրելի երգիչ Միհրան Ծառուկյանի հետ: Հանդիպումն իրականացավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Qahana.am կայքի նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց պատանուն, արժանապատիվ քահանան զրուցեց ու ոգևորեց նրան:
Հուզիչ էր Միհրանի և Հովիկի շփումը: Թեև վերջինս տեղեկացված էր երգչի կյանքի ամեն մի դրվագից, սակայն անսպառ էին նաև հարցերը: Երկկողմ հարց ու պատասխան, զրույց, ջերմություն ու ուրախություն. մթնոլորտն այնքան տաք էր ու հաճելի, որ կողքից կարելի էր մտածել՝ հանդիպողները վաղեմի ծանոթներ են: Ի դեպ, երգիչը դատարկաձեռն չէր եկել: Հավատարիմ երկրպագուին իր իսկ ստորագրությամբ նվիրեց ձայնասկավառակ և իր նկարով պոստեր:
Վերջում խոստումներ տալու հերթը Հովհաննեսինն էր. խոստացավ, որ իր և Միհրան Ծառուկյանի հաջորդ հանդիպմանը կգա ոչ թե անվասայլակով, այլ սեփական ոտքերով: