10453 դիտում
12:00 12-07-2014
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի Գրուպ» գործարանի ղեկավարությունը տուժվածից փորձում է 40 000 դոլար գումարը ստանալ «գողականով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի մերձակայքում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի Գրուպ» գործարանի կոնյակը տեղափոխող վարորդից 40. 000 դոլարի կոնյակ են գողացել: Հունիսի 17-ին թալանել են կոնյակով բեռնված բեռնատարը, որը վարում էր՝ Երևանի բնակիչ 55-ամյա Ջանիկ Մաթևոսյանը: Այս մասին այսօր դիմելով SHAMSHYAN.com-ին ասաց թալանված բեռնատարի վարորդը` Ջ. Մաթևոսյանը եւ ներկայացրեց իր հետ կատարվածը: «Այս տարվա հունիսի 12-ին ընդունվեցի ALKO Trans ֆիրման որպես վարորդ բեռնափոխադրող: Հունիսի 14-ին մեկնեցի գործուղման արտահանելով ոսկեպար Աշտարակի շրջանի կոնյակի «Հայասի Գրուպ» գործարանի կոնյակը: Բարեհաջող անցնելով Լարսի անցակետը ամսի 17-ին հասա քաղաք Մոսկվա և որոշեցի 2 ժամ հանգստանալ ավտոկանգառում, որպեսզի ճանապարհի երթևեկությունը քչանա, մոտեցավ ավտոկանգառի պահակը և ասաց, որ գումար մուծեմ, ես այդ պահին հարցրեցի ձեր մոտ գողություն չի լինում, նա ինձ ասաց, որ ոչ կարող եք հանգիստ լինել մուծեցի գումարը, մեքենայի շուրջը ստուգելուց հետո, մտնելով խցիկը քնեցի զարթուցիչը դնելով ժամը 02:00-ին, այդ պահին ժամը 11:30 էր:
Առավոտյան 7:30 զարթնեցի և շատ դժվարությամբ ես մտածեցի երևի մրսել եմ, դուրս գալով մեքենայից նկատեցի աջ մասի կտորը դանակով պատռված է, հասկացա որ գողություն է կատարվել»,- պատմեց վարորդը Ջանիկ Մաթևոսյանը դիմել է պահակին, ով իր հերթին խորհուրդ է տվել զանգել ոստիկանություն: «Անմիջապես տեղյակ պահեցի «Հայասի Գրուպ» կոնյակի գործարանի տնօրենին: Ոստիկանության բաժնից եկավ մեկը և ներկայացավ օպեր լիազոր Դմիտրի Պավլով: Ինձանից բացատրություն վերցնելու հետո ոստիկանը հեռացավ: Գործարանից ինձ ասացին, որ մնացած բեռը տեղափոխեմ Սմոլենսկի մաքսատուն: Այժմ գործարանը հաշվել է գողացված կոնյակի գումարը այն կազմում է 40 000 դոլար, և ինձ ասում են, որ ես պետք է վճարեմ:
Ես էլ ասացի ինձ քնացրել և թալանել են որտեղից ես կարող եմ վճարել այդ ահռելի գումարը: Ինձ գործարանը տվել է 1 շաբաթ ժամանակ, որպեսզի հարցին լուծում գտնեմ, ում դիմում եմ չեն ընդունում չեն աջակցում չնայած, որ ունեմ բոլոր փաստերը նկարներ, անդորագրեր, բաժնի հայտարարագիր»,- նշեց անելանելի վիճակում հայտնված վարորդը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3248 դիտում
11:46 04-02-2015
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը տուգանվել է. Ժողովուրդ
10756 դիտում
10:47 24-03-2017
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացվել՝ սնանկ ճանաչելու պահանջով. «Ժողովուրդ»
3164 դիտում
10:59 28-08-2014
Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է. «Ժողովուրդ»