3161 դիտում
10:59 28-08-2014
Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրենքի երկիր կառուցելու քարոզչությամբ է զբաղված, նրան պատկանող ընկերությունը անօրինականություն է գործում և տուգանվում:
Թերթին հայտնի է դարձել, որ Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը հայտարարագիր չի ներկայացրել:
«Արդյունքում ՕԵԿ նախագահի ընկերությունն իհարկե սիմվոլիկ, բայց, այնուամենայնիվ, տուգանվել է 50.000 դրամով: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Դրանից հետո էլ նույն «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն ներմուծել է գարու ածիկ, որի վերաբերյալ սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել՝ դարձյալ արժանանալով տուգանքի»,- գրումէ «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկրի» առաջորդի «Հայասի» կոնյակի գործարանը Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի պահպանությունը եւ շրջակա միջավայրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
3248 դիտում
11:46 04-02-2015
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը տուգանվել է. Ժողովուրդ
10756 դիտում
10:47 24-03-2017
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության դեմ հայց է ներկայացվել՝ սնանկ ճանաչելու պահանջով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը