211652_close_icon
views-count8390 դիտում article-date 14:27 17-03-2015

Հայանիստ գյուղի խաչմերուկում 33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է Mitsubishi-ին. ընտանիքի 6 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 16-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:30-ի սահմաններում Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Ավագյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ԼA 488 համարանիշի և Երևանի բնակիչ, 70-ամյա Հենրիկ Մարգարյանի վարած Mitsubishi մակնիշի 20 ՍՏ 884 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Մ. Ավագյանը և նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչներ, 26-ամյա Արմեն Կիրակոսյանը, 24-ամյա Ազնիվ Հովհաննիսյանը, 33-ամյա Զառա Հովհաննիսյանը, 8-ամյա Միլենա Հովհաննիսյանը և 2015 թվականին ծնված Արման Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նմանատիպ նյութեր