211652_close_icon
views-count20223 դիտում article-date 10:22 25-07-2015

Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Opel Astra-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Աշոտ Ալավերդյանի վարած Opel Astra մակնիշի 25 ՍՏ 950 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Արզումանյանի վարած Opel Astra մայնիշի 34 PR 081 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոռոգման համար օգտագործվող փոքր ջրանցքում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ են գործել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատն ու Մասիսի հիվանդանոցի հերթապահ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր