19721 դիտում
21:25 07-03-2017
Խոշոր ավտովթար Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում. բախվել են Volkswagen-ն ու Niva-ն. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Պուշկինյան ոլորաններում, բախվել են Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 1-ին թաղամաի բնակիչ, 31-ամյա Հարություն Ավետիսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AG 194 համարանիշի և Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 29-ամյա Արտակ Նալբանդյանի վարած ВАЗ 2121 նակնիշի 59 ND 555 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Նալբանդյաննն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 33-ամյա Արթուր Նալբանդյանը, 67-ամյա Գագիկ Նալբանդյանը և 63-ամյա Նազիկ Նալբանդյանը մարմնական վնավսավածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակա գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ նշված վաշտում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
16210 դիտում
11:39 29-11-2015
Խոշոր ավտովթար Լոռու մարզի Պուշկինյան լեռնանցքի ոլորաններում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր
15592 դիտում
10:13 18-09-2015
Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում բախվել են «07»-ն ու BMW X5-ը. կա 5 վիրավոր
Այս բաժնից
15535 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35783 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց