35456 դիտում
17:44 09-06-2021
Շղթայական ավտովթար Արարատի մարզում. Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Lexus-ը, Chevrolet-ն, Opel Astra-ն ու 06-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Մայիս Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Հայանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կատանյանի վարած Chevrolet մակսնիշի, Երևանի բնակիչ, 33-ամյա Վառլեն Սայադյանի վարած Lexus մակնիշի և Արշալույս գյուղի բնակիչ, 58-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 53-ամյա Ռոզա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչներ Դավիթ Մանուկյանի և Սահակ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
20484 դիտում
10:22 25-07-2015
Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Opel Astra-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ