Կոստանտինովկայում Ուկրաինայի զինված ուժերի զինվորական մեքենայի վրաերթի հետևանքով 8-ամյա աղջիկ է մահացել. տեսանյութ
Դոնեցկի Կոնստանտինովկա քաղաքում երեկ Ուկրաինայի զինված ուժերի զինվորական մեքենայի վրաերթի հետևանքով 8-ամյա աղջիկ է մահացել: Երեխայի հետ եղել է մորաքույրը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, և սայլակով երեխա, որը, բարեբախտաբար, չի տուժել:
Միջադեպի պատճառն այն է, որ ոչ սթափ վիճակում եղած զինծառայողները խախտել են երթևեկության կանոնները: Օրինազանցները ձերբակալվել են:
Նույն օրը երեկոյան հարյուրավոր մարդիկ հավաքվել են այն հանրակացարանի մոտ, որտեղ իջևանել են ուկրաինացի զինվորականները, կոտրել պատուհանների ապակիներ և շենքի հարևանությամբ անվադողեր այրել: